Սաֆար Աբիևն ընդունել է Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի դեսպաններին

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է Ադրբեջանում Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի արտակարգ ու լիազոր դեսպաններ Ջամպաոլո Կուտիլիոյին և Իրֆան Սիդդիգին։

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդած տվյալների՝ հանդիպմանը ներկա էին նաև Իտալիայի ու Մեծ Բրիտանիայի ռազմական կցորդները։

Ըստ նույն աղբյուրի՝ կողմերը քննարկել են ռազմական համագործակցության զարգացման հեռանկարներն ու տարածաշրջանային խնդիրները։

Սաֆար Աբիևը հերթական անգամ խոսել է Արցախյան հիմնախնդրից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *