Սեպտեմբերի 25-ի առավոտյան ՊՆ վարչական համալիրում կայացել է Հունաստանի Ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի գլխավորած պատվիրակության դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Այս մասին փոխանցում է Ռազմինֆոյի թղթակիցը։
Արարողության ավարտին հետևել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հանդիպումը գեներալ Միխաիլ Կոստարակոսի հետ:
Հայ-հունական բանակցությունների ավարտին ստորագրվելու է ռազմական ոլորտում հայ-հունական համագործակցության 2014 թվականի ծրագիրը, ապա կողմերը հանդես են գալու համատեղ հայտարարությամբ: