ԱՄՆ-ում զրահապատ չորքոտանի ռոբոտ են մշակում

Պենտագոնի Հեռանկարային հետազոտությունների ծրագրերի վարչությունը ամերիկյան Boston Dynamics ընկերության հետ լրացուցիչ համաձայնագիր է կնքել

չորքոտանի բեռնակիր-ռոբոտի` LS3 (Legged Squad Support System) մշակման աշխատանքները վերջացնելու համար։ Ռոբոտը հայտնի է նաև Big Dog (Մեծ շուն) անունով։

Ըստ տարածված տեղեկության՝ ռոբոտի նոր մշակված տարբերակն ավելի անաղմուկ է լինելու, ինչպես նաև դիմանալու է փոքր տրամաչափի զենքերից արձակված կրակին։

Լրացուցիչ պայմանագրի գումարը կազմում է մոտ 10 մլն դոլար։ Բոլոր աշխատանքները պիտի ավարտվեն մինչև 2015 թվականի մարտի 31-ը։ Թե ինչ վերափոխումներ են լինելու, դեռևս պարզ չէ։ Բայց նախանշվում է, որ աղմուկի նվազեցման համար բենզինային համակարգը կփոխարինվի հիբրիդայինով։

Բացի այդ, պետք է նաև մեծացնել սարքի հզորությունը, որի արդյունքում ռոբոտին կկարողանան հավելյալ զրահապատել։

Տեղեկացնենք, որ այս չորքոտանի ռոբոտի արտադրությունը սկսվել է 2006 թվականից Պենտագոնի ցանկությամբ։ Այս նոր ռոբոտը կարողանալու է մինչև 32 կմ հեռավորության վրա տանել 180 կգ բեռ։

Նշվում է, որ վերափոխման ընթացքում ռոբոտիը սովորել է արձագանքել ձայնային հրամաններին, արագ վեր կենալ ընկնելուց հետո, ինչպես նաև գտնել ուղղությունը բարդ տարածքներում։ Այս ամենը հնարավոր է դառնում տեսա և ձայնասենսորային համակարգի շնորհիվ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *