«Արևմուտք-2013». զինծառայողները բնակավայրերն ազատագրում են «զինյալներից»

«Արևմուտք-2013» զորավարժության մանևրելու երկրորդ փուլում Ռուսաստանի ու Բելառուսի զինծառայողները բնակավայրերից պայմանական զինյալներին դուրս բերելու գործողություններ կիրականացնեն։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ուսումնական առաջադրանքը կատարելու համար Կալինինգրադի շրջանի «Խմելևկա» և «Պրավդինսկի» զորավարժարաններում կառուցվել են երկու բնակավայր՝ «Երմոլովկա» և «Տրոֆիմովո», որոնք, ըստ պլանի, զավթել են անօրինական զինված խմբավորումները։

Գործողությունն իրականացվելու համար աշխատել են Բալթիկ ծովի նավատորմի առափնյա ստորաբաժանման զինծառայողները և Բելառուսի գվարդիական հատուկ գործողության ուժերը։

Ստեղծված բնակավայրերում տեղադրվել են ավելի քան 50 բնակելի տան, դպրոցի և առևտրի կենտրոնի մանրակերտ, ինչպես նաև փողոցներում տեղակայվել են ավտոմեքենաների և զրահատեխնիկայի մանրակերտ։

Նշենք, որ այս զորավարժությունն անցկացվում է ռուս-բելառուսական համատեղ համաձայնության շրջանակներում։ «Արևմուտք-2013»-ն իրականացվում է երկու տարին մեկ անգամ։ Մանևրելու եզրափակիչ փուլն իրականացվելու է սեպտեմբերի 26-ին Բալթիկ ծովի նավատորմի զորավարժարանում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *