Ադրբեջանական մարտական նոր մոդուլը «տոնածառ» է հիշեցնում

Անցած շաբաթ Ադրբեջանի լրատվամիջոցները լուրեր էին տարածել, թե Ադրբեջանի ռազմական արդյունաբերության մասնագետները ստեղծել են մարտական մեքենաների հեռակառավարվող մարտական մոդուլ։

Ռազմինֆոն ձգտում է չափազանց զգուշավոր լինել ադրբեջանական ռազմական արդյունաբերության վերաբերյալ տեղեկությունների հարցում, քանի որ մի կողմից ադրբեջանցիները հաճախ են փորձում ապատեղեկատվություն տարածել, իսկ մյուս կողմից էլ թշնամու հնարավորությունների ցանկացած թերագնահատում շատ վտանգավոր ենք համարում:

Ադրբեջան, մարտական մոդուլ

Ադրբեջան, մարտական մոդուլ

Բայց նոր մարտական մոդուլի մասին տեղեկությունն այնքան էր դուրս ողջամտության սահմաններից, որ թերագնահատելու մասին որևէ խոսք չի կարող լինել: Եվ ահա թե ինչու. ըստ ադրբեջանական լրատվակայքերի՝ նոր մոդուլն ունի.

• Դ-81 տիպի տանկային հարթափող թնդանոթ,
• ԳՇ-23-2Լ տիպի 23մմ թնդանոթ,
• ԱԳՍ-17 տիպի 30մմ նռնականետ,
• Ս-8 կամ Ս-5 չկառավարվող հրթիռների արձակման կայան,
• ՊԿՏ տիպի 7.62մմ գնդացիր,
• տարատեսակ նշանոցներ և այլն։

Պարզ չի, թե ի՞նչ խնդիրներ պիտի լուծի նման ձևով զինված մեքենան մարտի դաշտում: Ի՞նչ է դա զրահափոխադրիչի զրահով տա՞նկ, թե զրահափոխադրիչ, որում ուղղակի տեղ չի մնացել հետևակի համար. վերջիվերջո բոլոր այդ զինատեսակների մարտական լրակազմն ինչ-որ տեղ պիտի տեղավորված լինի, չէ՞: Կամ էլ մեքենան մարտի դաշտ է դուրս գալու առանց լրակազմի:

Եվ վերջապես լավ, ենթադրենք, թե ադրբեջանցիներին ինչ-որ կերպ հաջողվեց տեղավորել այդ մարտական մոդուլում նշված ամբողջ սպառազինությունը: Այդ մեքենան ուղղակի կշրջվի ընթացքի ժամանակ առաջին իսկ խոչընդոտին հանդիպելուց հետո, էլ չասած՝ կրակելու հետևանքները։

Ինչպես տեսնում ենք, սպառազինությամբ նման ծանրաբեռնումը լուրջ հարցերի տեղիք է տալիս և հիմնավոր կասկածներ առաջացնում դրա կիրառման հնարավորության մասին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *