Ամերիկյան Polaris (Պոլարիս) ընկերությունը MV 850 ամենագնացների տրամադրման պատվեր է ստացել։ Մարտավարական թեթև ամենագնացների տրամադրման պայմանագիրը կնքվել է Գերմանիայի բանակի հետ։
Այս ամենագնացը ամերիկյան ընկերության կողմից ստեղծվել է ամերիկյան բանակի ու նրա դաշնակիցների համար։ Մեքենան կարող է տեղափոխել ինչպես զինծառայողներին, այնպես էլ բեռներ։
Շարժիչի հզորությունը 77 ձիաուժ է, բաքի տարողությունը՝ 44,4 լիտր։ Մեքենայի բեռնամբարձությունը 386 կգ է, արդյունավետ բեռնամբարձությունը՝ 272 կգ։