Արդիականացվող Stryker-ները կստանան V-աձև հատակ

ԱՄՆ ցամաքային զորքերի զրահատանկային տեխնիկայի ու սպառազինության հրամանատարությունը 66 միավոր Stryker (Սթրայքեր) զրահապատ մարտական մեքենաների արդիականացման պայմանագիր է կնքել General Dynamics Land Systems (Ջեներալ դայնամիքս լենդ սիսթեմս) ընկերության հետ։

Արդիականացման արդյունքում բազային Stryker-ները կստանան կրկնակի V-աձև հատակներ։ Պայմանագրի արժեքը 118 մլն ԱՄՆ դոլար է։

V-աձև ու կրկնակի V-աձև (W-աձև) հատակների կիրառումը բարձրացնում է մեքենաների պաշտպանվածությունը հարվածային ալիքից, ականներից ու ինքնաշեն պայթուցիկ սարքավորումներից։

V-աձև հատակ. MRAP զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը

V-աձև հատակ. MRAP զրահամեքենաների հիմնական առանձնահատկությունը

Սա կատարվում է հատակների ձևի հաշվին, որոնց շնորհիվ ականի պայթյունի հարվածային ալիքը հատակի ներքևի հատվածում կիսվում է երկու մասի ու բաժանվում՝ նվազեցնելով ուժգնությունը ու թեքելով ուղղությունը։ Արդյունքում հարվածային ալիքի ազդեցությունը մեքենայի վրա շատ թույլ է լինում, ու մեքենան պահպանում է աշխատունակությունը:

Արդիականացված Stryker-ները Ցամաքային զորքերին կհանձնվեն 2014-ի հուլիսից 2015-ի փետրվարը։

Stryker զրահապատ մարտական մեքենան

Stryker զրահապատ մարտական մեքենան

Stryker 8×8 ընթացամասով զրահապատ մարտական մեքենաները նախագծվել են դեռևս 2000-ականների սկզբին ամերիկյան General Dynamics Land Systems կողմից։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 8 դեսանտային։ Մեքենայի վրա կարող են տեղադրվել 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներ կամ 40 մմ ավտոմատ նռնականետ։ Մեքենայի մեկ միավորի գինը մոտավոր 4,9 մլն ԱՄՆ դոլար է։

Նշենք, որ կրկնակի V-աձև հատակով Stryker-ների առաջին երկու բրիգադները ԱՄՆ ցամաքային զորքերում կազմավորվել են 2010-ի հուլիսից մինչև 2013-ի հուլիսը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *