Սումգայիթում կործանիչների ավիաշոու է կայանալու

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, հայտնի է դարձել, որ «Քաղաքի օր» տոնի կապակցությամբ Սումգայիթում նախատեսված է սեպտեմբերի 24-ին անցկացնել կործանիչների ավիաշոու։

Համաձայն Սումգայիթի տեղական ինքնակառավարման մարմինների մամուլի ծառայության հաղորդած տվյալների՝ ավիաշոուին ներկա են լինելու այլ երկրներից հրավիրված հյուրեր, երաժշտական խմբեր, Ադրբեջանի շրջաններից ներկայացուցիչներ։ Միջոցառումը կմեկնարկի Ջորաթ գյուղից և կշարունակվի Դրոշի հրապարակում։

Ավիաշոուի շրջանակներում կկայանան նաև զինծառայողների շքերթ, մոտոցիկլի վարորդների, մարզիկների ելույթներ։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *