Չեչնիայում նոր ռադիոտեղորոշիչ համակարգ է փորձարկվել

Չեչնիայում ուսումնական վարժանքների ժամանակ ՌԴ հարավային ռազմական օկրուգի զինծառայողներն օգտագործել են նոր սերնդի ռադիոտեղորոշիչ «Զոոպարկ» համակարգ։ Այս մասին հայտնում է ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Ամսվա ընթացքում հրետանավորներն օրվա տարբեր հատվածներում ստուգել են ռադիոտեղորոշիչ համակարգի աշխատանքը և իրականացրել տեղեկատվության ընդունման, հաղորդման և մշակման 30 նորմատիվ։

Ռադիոտեղորոշիչ համակարգերով հետախուզությունն ու կրակի վերահսկումը նախատեսված են հակառակորդի կրակային միջոցների տեղանքի հետախուզման համար։
Այն թռիչքի ժամանակ հայտնաբերում է հակառակորդի հրետանու կողմից արձակված արկերը և հաշվարկում թռիչքի հետագիծը՝ հնարավորություն տալով հստակեցնել արկերի թիրախը, ինչպես նաև խոցման տարածքը։

Համակարգն ամբողջությամբ ավտոմատացված է և դրա բացազատման համար պահանջվում է մոտավորապես 5 րոպե։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *