Ազատամարտիկների ստորագրահավաքը՝ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու համար

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին 2 ամսով կալանավորել և տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ազատամարտիկի որդին՝ Նորիկ Ավետիսյանը։

Ըստ Ավետիսյանի՝ 30 ազատամարտիկ ստորագրահավաքի է մասնակցել, որ Վոլոդյա Ավետիսյանին գրավի դիմաց ազատ արձակեն, սակայն դա նույնպես մերժվել է։

Նշենք, որ Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանին հետաքննության ընթացքում ազատ արձակելու համար նրա փաստաբան Արա Զաքարյանն առաջարկել էր 3 մլն դրամի և 5 անշարժ գույքի գրավ, որը մերժվել էր։

«Պատճառաբանել էին, թե հայրս,ազատության մեջ լինելով, կխոչընդոտի հետաքննության ընթացքին»,- Ռազմինֆոյին ասաց Նորիկ Ավետիսյանը։

Ռազմինֆոն առայժմ չի կարողանում կապ հաստատել Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի հետ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Ազատամարտիկների խորհրդի համակարգող Վոլոդյա Ավետիսյանին տեղափոխել էին ՊՆ քնչական ծառայություն։

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ավետիսյանին կալանավորել են խարդախության մեղադրանքով։

2 responses to “Ազատամարտիկների ստորագրահավաքը՝ Վոլոդյա Ավետիսյանին ազատ արձակելու համար

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *