«Բանակն իրականում» նախաձեռնությունը` պահանջում է բանակի իրականությունը

Այսօր առավոտյան մի շարք լրատվական կայքեր, մասնավորապես` tert.am-ը, news.am-ը, hra.am-ը, lragir.am-ը, panarmenian.net-ը, հրապարակել են «Բանակն իրականում» նախաձեռնության խնդրանքը` ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.

«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով տրամադրել  հետևյալ տեղեկատվությունը’ 1994թ.-ից մայիսի 12-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածի համար.

  • Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացած, անհայտ կորած և բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ’ անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու և խեղվելու հանգամանքներն ու պատճառները.
  • կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ’ պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը.
  •  դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված և պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը.
  •  առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը.
  • օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են  ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում.
  • ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ’ տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը.
  • ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող’ պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *