Այսօր բանակում գրանցվել է հերթական ինքնասպանությունը. այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ պաշտոնական կայքը։
Հոկտեմբերի 12-ին, ժամը 12:40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:
Միջադեպի հետ կապված մանրամասները ճշտվում են: Տարվում է քննություն: