-
Լրահոս
- Ադրբեջանի ուժային կառույցների հայտնի կորուստները 2023-ին․ Razm.info
- 2022թ․ Ադրբեջանի կորուստների անվանացանկ. Razm.info
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ, 15/01/2023] Ադրբեջանի կորուստները 2022 թվականին. Razm.info
- ՀՀ ԶՈւ-ն նոր ուղղաթիռներով է համալրվել
- Ադրբեջանի 2021թ. հայտնի դարձած կորուստները. Razm.info
- Դեկտեմբերի 10-ին թշնամու կրակից 1 զինծառայող զոհվել է, 8-ը՝ վիրավորվել
- Ադրբեջանում ուղղաթիռի վթարից 14 սպա է մահացել
- Ադրբեջանում պատերազմից հետո լարված աշխատում են. Կարծիք
- Նոյեմբերի 24-ին ժամկետային զինծառայող է մահացել
- Նոյեմբերի 22-ին թշնամու կրակից զինծառայող է զոհվել
- Նոյեմբերի 16-ի մարտերի հետևանով հայկական կողմն ունի առնվազն 6 զոհ
- [ԹԱՐՄԱՑՎԱԾ] Նոյեմբերի 16-ի մարտերը. ամփոփում
- Թուրքական զորքի տեղակայման ժամկետն Ադրբեջանում երկարաձգվել է 1 տարով
- Ադրբեջանի 2022թ․ ռազմական բյուջեն․ նախագիծ
- Արցախում թշնամու կրակից 6 զինծառայող է վիրավորվել
- Իրանն արգելել է Ադրբեջանին իր տարածքով ռազմական բնույթի թռիչքները. APA
- 2 նոր հարվածային ԱԹՍ է փորձարկվել ՀՀ ԶՈւ մասնակցությամբ զորավարժության դրվագում (տեսանյութ)
- Սեպտեմբերի 13-ին մահացել է պահեստազորային
- Քաշաթաղի (Լաչինի) շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական վարժանքներ
- Սեպտեմբերի 1-ին թշնամու կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ զինծառայող
Tag Archives: «Բանակն իրականում» նախաձեռնություն
Ռազմաշաբաթ. Հայաստան, մայիսի 12-19
2 զոհ, 3 վիրավոր զինված ուժերում: ԳՇ պետը Բրյուսելում: Իրավախորհրդատվական հանդիպում-քննարկումներ զորակոչիկների և նրանց ծնողների հետ: Բերձորի ազատագրում՝ 21 տարի: Ռազմահոգեբանական և իրավական իրազեկման ծրագրեր ավագ դպրոցներում: Մահացել է գեներալ-լեյտենանտ Ս. Միրզոյանը:«Ես երբեք որևէ առիթով չեմ ասել, որ մեր բանակում թերություններ չկան». Սերժ Սարգսյան: Օրվա ամփոփում
հանձնարարել է շփման գծում խստացնել մարտական հերթապահությունը: «Միավորված հայեր» և «Ժառանգություն» կուսակցությունները պատասխանել են «Բանակն իրականում» նախաձեռնությանը: Շարքային զինծառայողն ու մայորը ավտոպատահարի հետևանքով տեղափոխվել են հիվանդանոց: Continue reading
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է բանակին, իսկ ՊՆ-ում` հանդիպման ժամանակ, Posted in Ռազմաշաբաթ
Tagged «Բանակն իրականում» նախաձեռնություն, Ադրբեջան, Հայաստան, Սերժ Սարգսյան
Լրագրողների «Ասպարեզ» ակումբը պարզաբանում է տալիս NED դրամաշնորհի վերաբերյալ
Համաձայն բլոգեր Տիգրան Քոչարյանի, անցած տարի Գյումրիի «Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ» հասարակական կազմակերպությունը 29100 ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել ամերիկյան «Ժողովրդավարության ազգային հիմնադրամ» (National Endowment for Democracy) կազմակերպությունից։ Դրամաշնորհային ծրագրի նպատակն է ստեղծել ՀՀ ԶՈՒ ոչ մարտական կորուստների տվյալների բազա, այդ բազան հրապարակել գրքի և համացանցային կայքի տեսքով, ինչպես նաև տարածել լրատվամիջոցներով, մշակել առաջարկներ։ Continue reading
«Բանակն իրականում»-ն անդրադարձել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքին
«Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի քննարկում և եկել այն եզրակացությանը, որ օրենքը հակասում է Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին և Եվրոպական ստանդարտներին: Նախաձեռնությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասվում է՝Արդյո՞ք պետք է լուսաբանել բանակի խնդիրները. քննարկում
«Եվրասիա» համագործակցություն հիմնադրամը կազմակերպել էր հայ-ադրբեջանական հակամարտության մասին քննարկումների շարք` «Շփման գիծ» ընդհանուր խորագրով: Փետրվարի 25-ի քննարկման թեման էր` «Ջուր թշնամու ջրաղացին», որի նպատակն էր պարզել, թե ինչքանով է ճիշտ մեր իրականության բացասական երևույթները լայնորեն լուսաբանել` դրանք հասանելի դարձնելով նաև ադրբեջանցիներին։Բողոքի ակցիա հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ (տեսանյութեր)
Տեսանյութեր ՀՀ նախագահի նստավայրի մոտ այսօր տեղի ունեցածPosted in Լուրեր, Ֆոտո, վիդեո
Tagged «Բանակն իրականում» նախաձեռնություն, հայկական բանակի կորուստներ, ՀՀ ԶՈՒ
Բողոքի ակցիա հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ (լուսանկարները)
Այսօր ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էր հայկական բանակում ոչ մարտական կորուստների դեմ։ Գործողությունը նախաձեռնվել էր երեկ՝ Ֆեյսբուք սոցիալական ցանցում և մասնակցելու էին եկել մոտ 200 մարդ։ Մասնակիցներն ասում էին, որ «Գերագույն գլխավոր հրամանատարը պարտավոր է երաշխիքներ տալ, որ մեր զորակոչված ԲՈԼՈՐ որդիները տուն են վերադառնալու ողջ եւ առողջ»։ Վերջին հինգ օրում հայկական բանակում ոչ մարտական պայմաններում զոհվել է երեք զինծառայող, որոնցից երկուսն՝ ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպանություն են գործել, իսկ երրորդը զոհվել է զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով։Posted in Լուրեր, Ֆոտո, վիդեո
Tagged «Բանակն իրականում» նախաձեռնություն, հայկական բանակի կորուստներ, ՀՀ ԶՈՒ
«Բանակն իրականում» նախաձեռնությունը` պահանջում է բանակի իրականությունը
tert.am-ը, news.am-ը, hra.am-ը, lragir.am-ը, panarmenian.net-ը, հրապարակել են «Բանակն իրականում» նախաձեռնության խնդրանքը` ուղղված ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին.
Այսօր առավոտյան մի շարք լրատվական կայքեր, մասնավորապես`
«Բանակն իրականում» նախաձեռնող խումբը դիմել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին՝ խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկատվությունը' 1994թ.-ից մայիսի 12-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 30-ը ժամանակահատվածի համար.
- Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մահացած, անհայտ կորած և բռնությունների ենթարկված անձանց ցանկը, ներառյալ' անունը, ազգանունը, բնակության վայրը, մահանալու, անհայտ կորելու և խեղվելու հանգամանքներն ու պատճառները.
- կանոնադրական կանոնների խախտման, սպանությունների, այլ զինվորական հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված զինծառայողների ցանկը, ներառյալ' պաշտոնը, պատասխանատվության կամ պատժի տեսակը.
- դատարանի կողմից զինվորական հանցագործության համար դատապարտված և պատիժը կրած, զինված ուժերում ներկայումս ծառայող սպաների թիվը.
- առողջական խնդիրների պատճառով զորացրված զինծառայողների թիվը.
- օտարերկրյա պետությունների ռազմական հաստատություններում ուսման կամ վերապատրաստման ուղարկված սպաների ցանկը, ներառյալ տվյալներ, թե նրանցից ովքեր են ներկայումս շարունակում ծառայությունը ՀՀ զինված ուժերում.
- ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձանց որդիների զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայության մասին տվյալներ, ներառյալ' տարկետումների կամ զինծառայությունից ազատման հիմքերը.
- ՀՀ զինված ուժերին սնունդ, դեղորայք, համազգեստ, գրենական պիտույքներ մատակարարող' պետական գնումների մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ցանկը: