Ամերիկյան C-130H ինքնաթիռներ՝ աֆղանական օդուժին

Միացյալ Նահանգները կարող է Աֆղանստանի ռազմաօդային ուժերի փոխանցել C-130H Hercules բեռնատար ինքնաթիռներ։ Սպասվում է, որ ամերիկյան կողմն Աֆղանստանին կհատկացնի 4 միավոր բեռնատար ինքնաթիռ մինչ 2014 թվական ավարտը։

C-130

C-130

Առաջին 2 ինքնաթիռն աֆղանական օդուժը կարող է ստանալ արդեն այս տարվա հոկտեմբերի 10-ին, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Միացյալ Նահանգները C-130H ինքնաթիռները տալու է սեփական սպառազինությունից։ Սակայն մինչ աֆղանական կողմին հանձնելը, դրանք հիմնանորոգում և որոշակի արդիականացում կանցնեն։

Ներկայում Աֆղանստանի զինված ուժերի կազմում չկան ծանր բեռնատար ինքնաթիռներ։

Նշենք, որ ներկայում գործող ծրագրով ԱՄՆ-ը նախատեսում է իր ուժերը դուրս բերել Աֆղանստանից 2014 թվականին։ Այս ընթացքում ամերիկյան կողմը զբաղվում է աֆղանցի զինծառայողների ուսուցմամբ և սպառազինության տրամադրմամբ։
C-130H-ը C-130 Hercules բեռնատար ինքնաթիռի արդիականացված տարբերակներից է։ Այն արտադրում է ամերիկյան Lockheed Martin ընկերությունը։

C-130H-ը կարող է տեղափոխել մինչև 128 հոգի կամ մինչև 20 տոննա բեռ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *