Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ռազմինֆոյի հարցին պատասխանելով, ասաց, որ հայկական Կ-15 դիպուկահար հրացանը փորձարկումների փուլում է։
Երևանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում նախարարը նշեց, որ հրացանը կարող է ընդգրկվել Հայաստանի զինված ուժերի սպառազինության կազմում, եթե այն կարողանա մրցակցել աշխարհի լավագույն բանակների դիպուկահար հրացանների հետ։ Հակառակ դեպքում, հայկական բանակը ձեռք կբերի արդեն պատրաստի ու ավելի լավ հրացաններ, ինչն էլ մինչև հիմա արվել ու արվում է։
Հիշեցնենք, որ հայ նախագծողների ստեղծած Կ-15 դիպուկահար հրացանը ներկայացվել է 2012-ի հոկտեմբերի 26-27-ին պաշտպանության նախարարությունում կայացած ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
Կ-15-ը 12,7 մմ խոշոր տրամաչափի դիպուկահար հրացան է է։ Հրացանի զանգվածը 18 կիլոգրամ է։ Նշանառու կրակի հեռավորությունը 2000 մետր է, արդյունավետ կրակինը՝ 1600 մետր, մարտական արագաձգությունը՝ 16 կրակոց րոպեում։
2 responses to “Հայկական Կ-15 դիպուկահար հրացանը փորձարկումների փուլում է. Սեյրան Օհանյան”