Թուրքիայում ստորջրյա պաշտպանության վարժանքներ են

Թուրքիան ստորջրյա պաշտպանության զորավարժություն է անցկացնում այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունում» տեղակայված զորքերի մասնակցությամբ։

Ստամբուլի «Անադոլու քավաղը» նավահանգստում ընթացող վարժանքները մեկնարկել են սեպտեմբերի 16-ին և տևելու են 9 օր։

Զորավարժությանը մասնակցում են Թուրքիայի ռազմածովային ուժերի ստորջրյա պաշտպանության ստորաբաժանումներն ու այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության» հատուկ նշանակության ջոկատները։

Հիշեցնենք, որ 1974 թվականին Թուրքիայի զինված ուժերը ներխուժեցին Կիպրոս («Աթիլլա» գործողություն) և բռնազավթեցին նրա հյուսիսային շրջանը (կղզու 37 տոկոսը)։

Թուրքիան իր ներխուժումը պատճառաբանեց այն բանով, թե իբր «պաշտպանում է կղզում բնակվող թուրքերին այդ ժամանակ Հունաստանում իշխանության գլուխ եկած «սև գեներալներից»։

Օկուպացված շրջաններում ստեղծվեց «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը», որը պաշտոնապես ճանաչված չէ աշխարհում (բացի Թուրքիայից):

Մինչ այժմ Կիպրոսի հյուսիսը շարունակում է գտնվել թուրքական բանակի վերահսկողության ներքո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *