Թուրքիան, ՌԴ-ն և Ուկրաինան Սև ծովում զորավարժություն կանցկացնեն

Թուրքիայի գլխավորությամբ և մի շարք պետությունների մասնակցությամբ կանցկացվի Սև ծովի անվտանգության ամենամյա ծովային զորավարժությունը (CANE)։
Ռուսաստանի, Ուկրաինայի, Ռումինիայի և Բուլղարիայի մասնակցությամբ ծովային վարժանքները կանցկացվեն սեպտեմբերի 18-21-ը։

Թուրքիայի ծովային ուժերի ռազմանավ

Թուրքիայի ծովային ուժերի ռազմանավ

Վարժանքներն անցկացվելու են Թուրքիայի սևծովյան Էրեղլի քաղաքի ափամերձ հատվածում։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակը սևծովյան պետությունների նավատորմերի փոխհամագործակցության և փոխվստահության մակարդակի բարձրացումն է։

Թուրքիայի ռազմածովային ուժերը վարժանքներին ներկայանալու են մեկական ֆրեգատով, լիցքավորող նավով, քարշակող նավով, ուղղաթիռով և սուզանավով։

2012 թվականին զորավարժությունն անցկացվել է ՌԴ Նովոռոսիյսկ նավահանգստում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *