Հարձակվել են Վաշինգտոնում ԱՄՆ ՌԾՈւ թիկունքային ապահովման շենքի վրա

Սեպտեմբերի 16-ին ԱՄՆ ռազմածովային ուժերի թիկունքային ծառայության շենքի վրա հարձակում գործած երկու անձանց հաջողվել է վնասազերծել։

Այնուհանդերձ, ՌԾՈւ ներկայացուցիչ Էդ Զիգլերը այդպես էլ չի հստակեցրել՝ արդյոք հանցագործները ձերբակալված են, թե սպանված։

Լուսանկար՝ դեպքի վայրից

Լուսանկար՝ դեպքի վայրից

«Ռոյթերս» գործակալության տվյալներով՝ հարձակվողներից մեկը սպանվել է ոստիկանության կողմից, մյուսի մասին նորություններ չկան։

ABC News հեռուստաընկերությունը հաղորդում է, որ սպանված հանցագործներից մեկը՝ 50-ամյա անհայտ անձը, եղել է ՌԾՈւ նախկին աշխատակից, որը վերջին շրջանում «կամ ազատվել է աշխատանքից կամ տեղափոխվել այլ աշխատանքի»։

Վաշինգտոնի ոստիկանության սպասվելիք մամուլի ասուլիսը մի քանի անգամ հետաձգվել է։ Ըստ ներկաների վկայությունների՝ ոստիկանության ու ԱԴԾ-ի աշխատակիցները դեպքի վայրում դեռ ակտիվ են, ուստի օպերատիվ գործողությունները թերևս շարունակվում են։

AP գործակալությունը տեղեկացնում է, որ սպանվել է 6 հոգի, իսկ տեղի հիվանդանոցները շարունակում են ընդունել վիրավորներին։

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ներկա դրությամբ մահացածների թիվը 12 է, այդ թվում՝ կրակ բացած անձը։ Ինչպես հավաստիացրել է Վաշինգտոնի ոստիկանության ղեկավար Քեթի Լենիերը, հարձակվողների նպատակները դեռևս չեն պարզել։
Վերջին տվյալներով՝ հանցագործների 2 համախոհներին հաջողվել է փախչել։ Նրանք զինվորական հագուստ են կրում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *