Լոնդոնում նոր թեթև հետախուզական մեքենա է ներկայացվել

Լոնդոնում ընթացող DSEI 2013 ռազմական ցուցադրության ժամանակ ներկայացվել է անգլիական Supacat ընկերության LRV 400 թեթև հետախուզական մեքենան։

Նոր մեքենայի հիմնական առավելությունների թվում է համեմատաբար մատչելի արժեքն ու պահպանման քիչ ծախսերը, նշում են հեղինակները։

LRV-400

LRV-400

LRV 400-ի քաշը 3,5 տոննա է։ Ունակ է տանել մինչև 1,4 տոննա բեռ։ Շարժիչի հզորությունը 236 ձիաուժ է, առավելագույն արագությունը՝ 170 կմ/ժ, իսկ առանց լիցքավորման կարող է անցնել մինչև 1000 կմ տարածություն։

Այն հնարավոր է տեղափոխվել տարբեր բեռնատար ինքնաթիռներով և ուղղաթիռներով։ Ունի նաև գնդացիր կրելու հնարավորություն։

Թեթև հետախուզական մեքենայի արժեքի և հնարավոր գնորդների մասին տեղեկություններ դեռ հայտնի չեն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *