ՄիԳ 29-երը «Վիկրամադիտիա» նավից գիշերային թռիչքներ են կատարել

«Վիկրամադիտիա» ավիակրի տախտակամածից գիշերային թռիչքներ են կատարել ՄիԳ-29Կ/ԿՈւԲ կործանիչները։ Կործանիչները զույգերով փորձարկել են գիշերային թռիչքներ և վայրէջքներ՝ կարճատև ընդմիջումներով։ Այս մասին հայտարարել է ՄիԳ ավիաշինական ընկերությունը։

«Վիկրամադիտիա» ավիակիր նավը

«Վիկրամադիտիա» ավիակիր նավը

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ ՄիԳ-29-երը թռիչքները կատարել են առավելագույն մարտական ծանրաբեռնվածությամբ։
Նշենք, որ դեռ 2013 թվականի օգոստոսի սկզբին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակ «Վիկրամադիտիա» ավիակիրը իր երկրորդ փորձարկումն էր անցնում ծովում։ Այդ փուլի փորձարկմանը մասնակցում էին նավերի համար նախատեսված ՄիԳ-29Կ և ՄիԳ-29ԿՈՒԲ կործանիչները։

Հիշեցնենք, որ 2004 թվականին ՌԴ-ն ու Հնդկաստանը կնքել էին «Ադմիրալ Գորշկով» նավի արդիականացված տարբերակի վաճառքի մասին պայմանագիր։
Ըստ դրա՝ ՌԴ-ն 750 մլն ամերիկյան դոլարով պետք է արդիականացներ ավիակիրն ու այն հանձներ Հնդկաստանին։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ նավը պատվիրատուին պիտի հասներ 2008 թվականին, սակայն արդեն մի քանի անգամ հետաձգվել է։

Առաջին անգամ ծովում փորձարկման է հանվել 2008 թվականին, որից հետո բազում տեխնիկական թերությունների պատճառով նորից վերանորոգման է տարվել։ 2012 թվականի հունիսի 8-ին ընթացիկ փորձարկումներ եղել են Սպիտակ, այնուհետև Բարենցի ծովերում։ Փորձարկումներից հետո ավիակիրը նորից տարվել է վերանորոգման։
Ըստ ռուսական աղբյուրների՝ նավը իր վերջնական փորձարկումներն անցնում է 2013 թվականի հուլիսի 3-ից։ Նախատեսվում է, որ բոլոր տիպի փորձարկումները կավարտվեն մինչև սեպտեմբերի 30-ը, իսկ հնդկական կողմին այն կհանձնվի հոկտեմբերի 15-ին։

Նշենք, որ նավի հանձնումը հետաձգվել էր մինչև 2012 թվականի դեկտեմբերի 4-ը, սակայն վերջին փորձարկումներից հետո ժամկետը վերանայվել է՝ հասնելով 2013 թվականը։
Նավի հանձման ուշացման հետ փոփոխվել է նաև 2004 թվականին կնքված պայմանագրի նախնական գինը։ Այն հիմա գնահատվում է 2,3 մլրդ ամերիկյան դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *