Ըստ ՌԴ պաշտպանության նախարարի հանձնարարականի՝ Հարավային ռազմական օկրուգի բոլոր զորամասերը մինչև տարվա վերջ համալրվելու են կենցաղային տեխնիկայով։ Այս մասին գրում է ՀՌՕ-ի մամուլի ծառայությունը։
Սերգեյ Շոյգույի հանձնարարականը մինչև այս տարվա օգոստոսի վերջ կատարել են Կասպյան նավակազմում։
ՀՌՕ-ի զորամասերի կենցաղային պայմանները բարելավելու համար նախատեսվում է մոտ 6 հազար միավոր կենցաղային տեխնիկա տրամադրել, այդ թվում՝ լվացքի մեքենաներ և լվացող փոշեկուլներ։
Հարավային ռազմական օկրուգի ներկայացուցիչը տեղեկացրել է, որ նշված տեխնիկայի ուղիղ կեսն արդեն փոխանցվել է զորանոցներին և հանրակացարաններին, իսկ մյուս մասը կտրամադրվի մինչև 2013 թվականի սեպտեմբերի վերջ։
Բացի այդ, նախատեսվում է նաև մինչև 2013 ունենալ մոտ 700 թեյարան զորակոչիկների համար։
Նշենք, որ Հայաստանի տարածքում տեղակայված է Հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռուսական ռազմաբազան։
Ենթադրվում է, որ այս հանձնարարականը կվերաբերի նաև 102-րդ ռազմաբազայի զորանոցներին և հանրակացարաններին։