2013-ի սեպտեմբերի 4-ին ելույթ ունենալով չինական հեռուստաընկերությամբ՝ Չինաստանում հայտնի ռազմածովային մեկնաբան, փոխծովակալ Ին Չժոն անդրադարձել է Shenyang J-15 տախտակամածային կործանիչներին վերաբերող տեսագրությանը։
Նա իր խոսքում շեշտել է, որ ինքնաթիռի ստեղծման գործընթացն ավարտվել է՝ մուտք գործելով սերիական արտադրության փուլ։ Ին Չժոուն նշել է, որ ավելի վաղ Լյաոնին ավիակրի վրա անցկացվել են 5 միավոր J-15 փորձարարական կործանիչների փորձարկումները։
Ընդ որում, կործանիչներով զինված ուժերը վերազինելու վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ դեռևս չեն հնչել։
Հավելենք, որ J-15 տախտակամածային կործանիչը չինական արտադրության է, ստեղծված է խորհրդային Սու-33-ին հիմքի վրա։ J-15-ն առաջին թռիչքը կատարել է 2009-ի օգոստոսին, իսկ Լյաոին ավիակրի վրա վայէջքները՝ 2012-ի նոյեմբերին։
Հիշեցնենք, որ ընթացիկ տարում Լյաոին ավիակիրը հաճախ է կիրառվել ինքնաթիռների փորձարման համար։