Պենտագոնը նոր հակահրթիռային համակարգի փորձարկում է անցկացնում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, Պենտագոնն անցկացրել է նոր մշակվող հակահրթիռային համակարգի բաղադրամասերից մեկի՝ շարժական «Թաադ» համակարգի հաջող փորձարկում։
Ինչպես հաղորդում է Պենտագոնը, Խաղաղ օվկիանոսում փորձարկումների ընթացքում ոչնչացվել են միանգամից 2 միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ։ Ընդ որում, թիրախները բաց էին թողել նավից։

Պենտագոնի ներկայացուցիչ Ռիկ Լեները վկայել է, որ Lockheed Martin ընկերության արտադրանք հանդիսացող «Թաադ» համակարգն արդեն անցել է 10 հաջող փորձարկում, սակայն այս վերջին փորձարկման ընթացքում իրականացվել է վերջինիս շահագործման թեստավորումը։

Նշենք, որ ԱՄՆ ՊՆ-ն ընդգծել է՝ ՀՀՊ համակարգի փորձարկումները վաղուց էին ծրագրված ու որևէ առնչություն չունեն «Մերձավոր Արևելքում կատարվող իրադարձությունների հետ»։ Այնուհանդերձ, Լեները հրաժարվել է պատասխանել լրագրողների այն հարցին, թե արդյոք հավանական է նոր ՀՀՊ համակարգի տեղափոխումն ու օգտագործումը Մերձավոր Արևելքում։

Հավելենք, որ «Տաադ» համակարգի հիմնական գործառույթն է ԱՄՆ-ի ու իր դաշնակիցների զինված ուժերի, ինչպես նաև ռազմական-ռազմավարական նշանակության օբյեկտների, բնակելի քաղաքների պաշտպանությունը փոքր հեռահարությունից մինչև ռազմավարական բալիստիկ հրթիռների բոլոր տիպերի կիրառումից։

Ըստ ստեղծողների՝ համակարգի հիմնական առավելությունը հրթիռի մարտական գլխիկը որսալու ունակությունն է թռիչքի վերջին պահին, այսինքն՝ թիրախին մոտենալու վերջին վայրկանների ընթացքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *