ԵԱՀԿ առաքելությունը սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն (Չեխիա):
Դիտարկմանը մասնակցելու է նաև ԱՄՆ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ստեփանակերտում պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը։