Թուրքական և բրիտանական ընկերությունները Բահրեյնի համար կատերներ են կառուցում

Բահրեյնի առափնյա անվտանգության ուժերը պատվիրել են թուրքական և բրիտանական ընկերությունների համատեղ արտադրության արագընթաց պարեկային կատերներ։

Պարսից ծոցի թագավորությունը նախատեսվում է գնել 6 միավոր ARES 58 FPB կատեր, որոնց թիվը հետագայում կարող է ավելացվել ևս 6-ով։

ARES 58 FPB

ARES 58 FPB

Պատվերը կատարում են թուրքական «Արես շիփյարդ» (Ares Shipyard) նավաշինական ընկերությունն ու Մեծ Բրիտանիայում գրոծող BMT Nigel Gee դիզայներական գործակալությունը, հաղորդում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

BMT Nigel Gee-ի ներկայացուցիչները հայտնել են, որ առաջին կատերը Բահրեյնին նախատեսվում է տրամադրել 2013 թվականի վերջին, իսկ մյուս 5 նավերը պետք է տրամադրվեն մինչ 2014 թվականի փետրվարը։

Պայմանագրի ֆինանսական կողմի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում։
ARES 58 FPB կատերներն ունակ են զարգացնել մինչև 35 հանգույց արագություն (շուրջ 65 կմ/ժ)։ Այն զինված է 7,62 մմ գնդացիրով, որը տեղադրված է նավի առաջնամասում։ Կատերի երկարությունը 18 մետր է։

One response to “Թուրքական և բրիտանական ընկերությունները Բահրեյնի համար կատերներ են կառուցում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 8-14 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *