Հայտնի է «Բուլավա» հրթիռի ձախողման պատճառը

Հայտնի է դարձել «Բուլավա-30» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի ձախողման պատճառը։ Ըստ ռուսական աղբյուրների՝ խափանվել էր շարժիչի քարշի վեկտորը փոփոխող համակարգը։Հրթիռի վրա տելեմետրիկական սարքավորում տեղադրված չի եղել, քանի որ այն եղել է սերիական առաջին հրթիռներից։ Բացի այդ, փորձարկման նպատակը կողային ավտոմատացված համակարգերի ստուգումն էր։

Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում

Բուլավա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակում

Նշենք, որ փորձարկման հաջորդ օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել էր դադարեցնել «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավերի պետական փորձարկումները։

Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանում գտնվող թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց կողային համակարգում ասնարքություններ են առաջացել։

Շոյգուն ժամանակավորապես դադարեցրել է փորձարկումները և որոշել, որ «Բուլավան» ևս 5 լրացուցիչ փորձարկումներ կանցնի։

Հավելենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին են նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ։

Տեղեկացնենք, որ «Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր սուզանավ զինված է 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորությունը, ըստ ստեղծողների տվյալների, հասնում է ավելի քան 10 հազար կիլոմետրի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *