Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգում լրագրողների համար մեկնարկեց «Բաստիոն» հնգօրյա դասընթացը։Դասընթացին մասնակցում են ավելի քան 50 լրագրողներ Ադիգեայից, Կալմիկիայից, Հյուսիսային Օսեթիայից, Չեչնիայից և Չուվաշիայից, ինչպես նաև Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասից, Աստրախանի, Վոլգոգրադի, Վորոնեժի, Իվանովոյի և Ռոստովի շրջաններից։ Բացի այդ, լրագրողներ կան Մոսկվայից, Աբխազիայից, Ուկրաինայից։
ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի հետ զրույցում Մոսկվայի Ժուռնալիստների միության քարտուղար Լյուդմիլա Շերբինան նշել է, որ դասընթացը նախաձեռնել են ՌԴ ՊՆ-ն, Մոսկվայի Ժուռնալիստների միությունը, Զանգվածային հաղորդակցության և տպագրության դաշնային գործակալությունը, Ռազմական մամուլի ասոցացիան։
Նշենք, որ «Բաստիոն» դասընթացներն անցկացվում են 2006 թվականից։ Այս ընթացքում դասընթացներին մասնակցել են 512 լրագրող, ռեժիսոր, օպերատոր։