Չինաստանի ռմբակոծիչներն ակտիվություն են ցուցաբերում Ճապոնիայի սահմանին

Սեպտեմբերի 9-ին Չինաստանի ռմբակոծիչները թռիչքներ էին իրականացնում Ճապոնիայի սահմաններին կից՝ ծրագրային ուսումնամարտական վարժանքների շրջանակներում։

H-6 ռմբակոծիչ

H-6 ռմբակոծիչ

Այս մասին հաղորդում է Չինաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ սեպտեմբերի 8-ին Չինաստանի ՌՕՈւ 2 ռեակտիվ H-6 ռմբակոծիչ թռիչք են կատարել միջազգային օդային տարածքում՝ Օկինավա ու Միյակոձիմա կղզիների միջև։ Շուտով դրան հետևելու նպատակով տագնապի ազդանշանով օդ են բարձրացել Ճապոնիայի կործանիչները, սակայն պաշտոնական Տոկիոն դեռևս որևէ հայտարարության չի արել՝ կապված իր օդային տարածք ապօրինի ներխուժման հետ։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի ու Չինաստանի հարաբերություններն ավելի են սրվել, երբ 2012-ի սեպտեմբերի 11-ին Ճապոնիայի կառավարությունը անհատ ճապոնացի սեփականատիրոջից գնել է Սենկակու արշիպելագի 5 կղզիներից 3-ը։ Այդ կղզիները Չինաստանը համարում է իր պատմական տարածքները։ Կղզիների պատկանելության վեճը Չինաստանի ու Ճապոնիայի միջև ծագել է 1970-ականների սկզբից։ Ճապոնիան պնդում է, որ կղզիներում հաստատվել է 1895-ից, իսկ մինչ այդ դրանք որևէ պետության չեն պատկանել։

Ըստ պաշտոնական Պեկինի դիրքորոշմամբ՝ կղզիները ընդգրկված էին Չինաստանի կազմում դեռևս 600 տարի առաջ, իսկ ճ1783 և 1785 թվականների ճապոնական քարտեզների վրա դրանք նշված են որպես չինական տարածքներ։

Հավելենք, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզիները ԱՄՆ-ի վերահսկողության ներքո էին, ապա 1972-ին դրանք Օկինավա կղզիների հետ տրամադրվեցին Ճապոնիային։ Կղզիները հարուստ են բնական պաշարներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *