Հարավ-արևելյան եվրոպական բրիգադի (ՀԱԵԲ կամ անգլերեն՝ SEEBRIG) հրամանատարությունը կստանձնի Թուրքիայի զինված ուժերի գեներալը։ Բազմազգ ռազմական միավորման ներկայիս հրամանատար, գեներալ-մայոր Զդրավկո Պոպովսկին, ով ներկայացնում է ՆՀՀ Մակեդոնիան, հեռանալու է զբաղեցրած պաշտոնից։
ՀԱԵԲ-ի նոր հրամանատար է նշանակվելու Թուրքիայի ԶՈւ գեներալ-մայոր Հաքան Էսերը։ Հրամանատարների փոփոխության արարողությունը կայանալու է սեպտեմբերի 11-ին Հունաստանի Լարիսա քաղաքում, որտեղ էլ ներկայում տեղակայված է ՀԱԵԲ-ի կենտրոնական շտաբը։
Նշենք, որ ՀԱԵԲ-ի անդամներն են Թուրքիան, Հունաստանը, ՆՀՀ Մակեդոնիան, Ռումինիան, Բուլղարիան, Ալբանիան և Իտալիան։
ՀԱԵԲ-ը ստեղծվել է 1998 թվականին։ Բրիգադի հրամանատարությունը փոխանցվում է անդամ երկրներից մեկը մյուսին, ինչպես նաև 4 տարին մեկ փոփոխության է ենթարկվում բրիգադի կենտրոնակայանի տեղակայման վայրը։