Սաֆար Աբիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահին

Համաձայն Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության՝ այսօր՝ սեպտեմբրի 9-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ Ջեյմս Ուորլիքին։Հանդիպմանը ներկա էր նաև Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ ու լիազոր դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը։

Սաֆար Աբիև

Սաֆար Աբիև

Ըստ նույն աղբյուրի՝ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախյան հակամարտությունը, և Ադրբեջանի պաշտպանության նախարարը հերթական անգամ դժգոհություն է հայտնել Մինսկի խմբի աշխատանքներից՝ կոչ անելով ավելի «նախաձեռնող լինել»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին օգոստոսի սկզբին ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ ԱՄՆ-ից համանախագահ է նշանակել Ջեյմս Ուորլիքին։

Ուորլիքը մինչ այդ աշխատել է ԱՄՆ նախագահի՝ Աֆղանստանի և Պակիստանի հարցերով հատուկ ներկայացուցիչի տեղակալ, ինչպես նաև եղել է ԱՄՆ-ի և Աֆղանստանի միջև անվտանգության երկկողմ համաձայնության հարցերով գլխավոր բանագնացը։

Հավելենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992-ին և զբաղվում է Արցախյան հակամարտության կարգավորման հարցերով։ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *