Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ ՀՕՊ համակարգի հարցերը համակարգող հանձնաժողովի նիստը

Մոսկվայում կանցկացվի ԱՊՀ ՀՕՊ համակարգի վերաբերյալ հարցերը համակարգող հանձնաժողովի 39-րդ նիստը։

Նիստին մասնակցելու են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների պատվիրակությունները։

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսական Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Նիստն անցկացվելու է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Օլեգ Օստապենկոյի գլխավորությամբ։

Այս մասին ԻՏԱՌ ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի և տեղեկատվության ծառայությունից։

Նիստի ժամանակ կողմերը քննարկելու են 2013 թվականի առաջին կիսամյակում արված աշխատանքները, ինչպես նաև 2014 թվականի համար նախատեսված աշխատանքներն ու այլ հարցեր։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց, որ հայկական կողմը ներկայացնող պատվիրակությունը նույնպես մասնակցելու է ԱՊՀ ՀՕՊ հարցերի համակարգող հանձնաժողովի նիստին։

Նշենք, որ Աստրախանի «Աշուլուք» զորավարժարանում սեպտեմբերի 6-ից 11-ն ընթանում է ԱՊՀ միացյալ ՀՕՊ համակարգի «Մարտական համագործակցություն-2013» համատեղ զորավարժությունը, որին Հայաստանըմասնակցում է դիտորդի կարգավիճակով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *