ՀՀ դիտորդները մասնակցելու են ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը

«Մարտական համագործակցություն-2013» համատեղ զորավարժության ժամանակ գործարկվելու են Ս-400 և Ս-300ՊՄՈւ-2 «Ֆավորիտ» հակաօդային պաշտպանության համակարգեր։

Այս մասին «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է ՌԴ ռազմաօդային-տիեզերական պաշտպանության ՀՕՊ և ՀՀՊ հրամանատարության հակաօդային պաշտպանության բրիգադի հրամանատար, գնդապետ Կոնստանտին Օգիենկոն։

Նա նշել է, որ Ս-300ՊՄՈՒ-2 դիվիզիոնը նոր է մտել սպառազինության մեջ, և սա կլինի նման զորավարժությանն առաջին մասնակցությունը։

Նա նաև նշել է, որ զորավարժության ժամանակ նախատեսվում է կիրառել նաև «Բուկ», Ս-300ՊՍ և Ս-400 ՀՕՊ համակարգեր, որոնք բոլորը մարտական հրաձգություն են իրականացնելու։

ԱՊՀ «Մարտական համագործակցություն-2013»-ը հակաօդային պաշտպանության զորավարժություն է, որին մասնակցում են ԱՊՀ երկրները։ Այն անցկացվում է երկու տարին մեկ անգամ։

«ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ 2013 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին նախատեսված զորավարժությանը մասնակցելու են Ռուսաստանը, Ուկրաինան, Բելառուսը և այլն։ Այս տարի այն անցկացվելու է ՌԴ Աստրախանի շրջանի Աշուլուք զորավարժարանում։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչները որպես դիտորդ են հետևելու «Մարտական համագործակցություն-2013»զորավարժությանը։

2 responses to “ՀՀ դիտորդները մասնակցելու են ԱՊՀ ՀՕՊ զորավարժությանը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *