Ծառայողական խորհրդակցություն ՊԲ-ում

Սեպտեմբերի 5-ին ՊԲ շտաբի նիստերի դահլիճում ծառայողական խորհրդակցություն է անցկացվել, որը վարում էր ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Խորհրդակցությանը մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների ու զորամասերի հրամանատարները:

Խորհրդակցության ժամանակ քննարկվել են ընթացիկ և առաջիկա անելիքներին վերաբերող հարցեր: Բանակի հրամանատարի տեղակալները, ըստ ողղությունների, ներկայացրել են իրականացված աշխատանքների համալիրը, անդրադարձ են կատարել տեղ գտած թերություններին ու բացթողումներին, առաջարկել դրանք շտկելու արդյունավետ ուղիներ:

Վերջում բանակի հրամանատարը ի մի է բերել խորհրդակցության արդյունքները և ներկա սպայակազմին տվել մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ, փոխանցում է ՊԲ-ի մամուլի քարտուղարը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *