Ադրբեջանի ԶՈւ գեներալի հրամանով վարորդը վրաերթի է ենթարկել ցուցարարների

Սեպտեմբերի 3-ի երեկոյան Բաքվի «Սպայական տան» դիմաց մի խումբ քաղաքացիներ էին հավաքվել՝ փորձելով փակել Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Չինզիզ Մամեդովի ավտոմեքենայի ճանապարհը։

Պարզվել էր՝ ցուցարարները ռազմական լիցեյի շրջանավարտների ծնողներն էէին։ Նրանք բողոքել էին, որ Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական լիցեյում ուսում ստացած և այն ավարտած երիտասարդները հարկադրված են ևս մեկ անգամ քննություն հանձնել՝ բարձրագույն ռազմական դպրոց ընդունվելու համար։

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ադրբեջանական «Ազադլըգ» թերթին հաջողվել է պարզել՝ երբ ավտոմեքենայի ճանապարհը փակած ցուցարարները պահանջում էին հանդիպում Չինգիզ Մամեդովի հետ, փոխնախարարին ուղեկցող սպաներն անուշադրության էին մատնում այդ պահանջը, իսկ «ավտոշարասյան անվտանգության պատասխանատուն ցուցում էր տվել վարորդին քշել ցուցարարների վրա», ինչի հետևանքով էլ մի քանի քաղաքացիներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից «Ազադլըգ»-ի թղթակցին հայտնեցին՝ միջադեպի «դրդապատճառները հասկանալի չեն», իսկ հանգամանքների վերաբերյալ տարվում է հետաքննություն։

2 responses to “Ադրբեջանի ԶՈւ գեներալի հրամանով վարորդը վրաերթի է ենթարկել ցուցարարների

  1. Pingback: Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարին կարող են հեռացնել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *