«Բուլավա» հրթիռը դարձյալ ձախողել է միջուկային սուզանավերի փորձարկումը

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է դադարեցնել «Ալեքսանդր Նևսկի» և «Վլադիմիր Մոնոմախ» միջուկային սուզանավերի պետական փորձարկումները։ Պատճառը Սպիտակ ծովում փորձարկումների ժամանակ «Ալեքսանդր Նևսկի» սուզանավից «Բուլավա» հրթիռի անհաջող արձակումն է։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

«Ալեքսանդր Նևսկին» գործարանից դուրս բերվելուց մեկ օր առաջ
Նախատեսված էր, որ հրթիռը պետք է հարվածեր Կամչատկայում տեղակայված Կուրա զորավարժարանի թիրախին։ Սակայն արձակման կոնտեյներից դուրս գալուց երկու րոպե անց կողային համակարգում ասնարքություններ են առաջացել։

Շոյգուն ժամանակավորապես դադարեցրել է փորձարկումները և որոշել, որ «Բուլավան» ևս 5 լրացուցիչ փորձարկումներ կանցնի։

Նշենք, որ «Ալեքսանդր Նևսկին» և «Վլադիմիր Մոնոմախը» «Բորեյ» 955 նախագծի սերիական արտադրության առաջին ռազմավարական միջուկային սուզանավերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այս սուզանավերը ռուսական նավատորմին են նախատեսում հատկացնել մինչև 2013 թվականի վերջ։

Տեղեկացնենք, որ «Բուլավա» հրթիռն այս սուզանավերի հիմնական սպառազինությունն է։ Յուրաքանչյուր նավ զինված է 16 միավոր միջմայրցամաքային բալիստիկ «Բուլավա-30» հրթիռներով, որոնց թռիչքի հեռավորությունը, ըստ ստեղծողների տվյալների, հասնում է ավելի քան 10 հազար կիլոմետրի։

3 responses to “«Բուլավա» հրթիռը դարձյալ ձախողել է միջուկային սուզանավերի փորձարկումը

  1. Pingback: Բուլավան ծանրաձողին դարձյալ կմոտենա աշնանը | Ռազմ.info

  2. Pingback: Բուլավա հրթիռը հաջողությամբ արձակվել է «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից | Ռազմ.info

  3. Pingback: «Վլադիմիր Մոնոմախ» սուզանավից արձակվել է 2 միավոր «Բուլավա» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *