ԱՄՆ-ն Բոլիվիային բեռնատար ու հետախուզական ինքնաթիռներ է նվիրել

Թմրադեղերի դեմ պայքարի ամերիկյան վարչությունը Բոլիվիայի ռազմաօդային ուժերին նվիրել է 4 ինքնաթիռ, որոնք օգտագործվելու են թմրանյութերի վաճառքի դեմ պայքարի ժամանակ։ Ինչպես տեղեկացնում է Infodefensa-ն, բոլիվյան ռազմաօդային ուժերը ստացել են երեք բեռնատար C-130 Hercules և մեկ թեթև տիպի King Air-ի հիմքի վրա ստեղծված հետախուզական ինքնաթիռ։ Այս ինքնաթիռներն ընդգրկվել են Բոլիվիայի ՌՕՈւ-ի «Սև սատանա» անունը կրող էսկադրիլիայի շարքերում։

C-130E

C-130E

Նշենք, որ մոտ ժամանակներս լրանում է Բոլիվիայում Թմրադեղերի դեմ պայքարի ամերիկյան վարչության գործունեության 12 տարին։ Այս ընթացքում ամերիկյան կողմը Բոլիվիայի գործընկերների հետ մասնակցել է հակաթմրամիջոցային գործողությունների, և այս ինքնաթիռների տրամադրումը նույնպես համատեղ համաձայնության արդյունք է։
Սակայն պարզ չէ, թե բացի այս ինքնաթիռներից, այլ տեսակի ռազմական տեխնիկա կտրամադրվի Բոլիվիային, թե ոչ։

Նշենք, որ դեռ 2005-ին Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը Թմրադեղերի դեմ պայքարի ամերիկյան վարչությանը մեղադրել է թմրաբիզնեսի հետ կապերում հանցակցության մեջ և վարչության աշխատակիցներից պահանջել լքել երկիրը։ 2008-ին նույն մեղադրանքով է հանդես եկել նաև Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը։ Նա հայտարարել է, որ վարչության աշխատակիցները սխալմամբ կամ դիտավորյալ սպանել են 30 բոլիվիացիների, ովքեր կապ չեն ունեցել թմրանյութերի առք ու վաճառքի հետ։

Բացի այդ, Բոլիվիայի կառավարությունը տեղեկացրել է, որ չի կարող երաշխավորել Թմրադեղերի դեմ պայքարի ամերիկյան վարչության աշխատակիցների անվտանգությունը։ Իսկ ահա ավելի ուշ Բոլիվիայում սկսվել է թմրադեղերի առք ու վաճառքի վերահսկումը տեղական գործակալությանը փոխանցելու գործընթացը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *