Թուրքիայի զինուժը կրճատվել է շուրջ 10.000 հոգով

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը ներկայացրել է ԶՈւ անձնակազմի թվաքանակը 2013 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ։ Թուրքական զինուժի թվաքանակը շարունակում է կրճատվել` այս անգամ կազմելով շուրջ 636 հազար մարդ:

Թուրքիայի օդուժի օդաչուներ

Թուրքիայի օդուժի օդաչուներ

Գեներալների և ծովակալների թիվը կազմում է 347 մարդ, որից 314-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Սպաների ընդհանուր թիվը 40.003 մարդ է, որից 33.549-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5.853-ը՝ ժանդարմերիայում, 601-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Ենթասպայական և կրտսեր սպայական կազմը 97.181 մարդ է, որից 72.966 -ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 22.810-ը՝ ժանդարմերիայում, 1.405-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Ավագ ժանդարմների թիվը 24.051 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 1.897:

Սերժանտական կազմի ընդհանուր թիվը 46.792 մարդ է, որից 37.363-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 8.763-ը՝ ժանդարմերիայում, 666-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 374.308, մարդ է որից 260.093-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 112.733-ը՝ ժանդարմերիայում, 1.482-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 52.203 է, որից 47.719-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.577-ը՝ ժանդարմերիայում, 907-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 636.782 մարդ է, որից զինծառայողները 584.579-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 52.203-ը:
Ըստ նույն աղբյուրի՝ Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 36 տոկոսը, ինչը հուլիսի ցուցանիշից աճել է մեկ տոկոսային կետով։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում 36 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 35.3 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 64 տոկոսը։

Պետք է նաև նշել, որ հուլիսի 1-ին հրապարակված ցուցանիշների համեմատությամբ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը կրճատվել է 10.226-ով (նախկին 647.008-ի փոխարեն ներկայում 636.782 մարդ), ինչը կապված է թուրքական զինված ուժերում բարեփոխումների հետ, որոնց միջոցով թուրքերը փորձում են թվաքանակից անցում կատարել որակին: Անցած ամիսների համեմատությամբ թուրքական զինված ուժերում ավելացել է սպաների թիվը, սակայն շարքային կազմի թիվը զգալի կրճատվել է:

One response to “Թուրքիայի զինուժը կրճատվել է շուրջ 10.000 հոգով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 1-7 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *