Սեպտեմբերի 4-ին Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին հաջողվել է տեղեկություն փոխանցել։
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Վերջապես պաշտպանության նախարարությանն իր միջոցներով հաջողվեց տեղեկություններ փոխանցել ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Մենք փոխանցեցինք, որ Հակոբը կարող է հանգիստ վերադառնալ Հայաստան, իրեն որևէ պատասխանատվություն չի սպասվելու»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին` տեղեկություններ փոխանցելով իր հարազատներից։
Օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991 թվականին ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը, հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։