Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Նախիջևանի ինքնավար հանրապետության ԶՈւ-ն ոչ մարտական կորուստ է ունեցել։
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա զինծառայող Սավեդդինով Իմրան Շոհրեթ օղլուի դին հայտնաբերել են Սահմանապահ պետական ծառայության զորամասերից մեկի մոտ կանգնած բեռնատար մեքենայում։ Մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։
Պարզ է միայն, որ զինծառայողը զորակոչվել էր Աղդաշի շրջանից։
Նշենք, որ սա նախնական տեղեկություն է։ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության մամուլի ծառայությունը դեռևս խուսափում է մեկնաբանություններից։