Հարձակում՝ Իրաքում Թուրքիայի հյուպատոսարանի ավտոշարասյան վրա

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Իրաքի Մոսուլ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ավտոշարասյան վրա հարձակում է իրականացվել։ Համաձայն NTV հեռուստաընկերության հաղորդած տվյալների՝ զոհեր և վիրավորներ չկան, մեքենաները վնասվել են։

Թուրքիայի հյուպատոսարան՝ Իրաքում

Թուրքիայի հյուպատոսարան՝ Իրաքում

Հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում, երբ հյուպատոսարանի աշխատակիցներին տեղափոխող 4 մեքենաներից բաղկացած ավտոշարասյունը ուղևորվել է դեպի Էրբիլ:
Ըստ նույն աղբյուրի՝ ճանապարհի եզրին տեղադրված ռումբը պայթեցվել է, երբ հյուպատոսարանի շարասյունն անցել է այդ վայրով:
Մոսուլի անվտանգության ուժերը դեպքի վայրում հետաքննություն են սկսել, իրականացվում են համապատասխան գործողություններ՝ հարձակման կազմակերպիչներին գտնելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *