Լեհաստանում ստեղծել են նոր հետախուզական մեքենա՝ ինքնագնաց «Կռաբ» հրետանային համակարգերի ստորաբաժանումների կազմում հետախուզություն իրականացնելու համար:
Հրետանու հետախուզական մեքենան ստեղծվել է լեհական ԱՄԶ-Կուտնո ընկերության «Զուբր» զրահամեքենայի հիմքի վրա:
«Կռաբ» ինքնագնացները, որոնց ստորաբաժանումների կազմում պիտի հետախուզություն իրականացնի նոր հետախուզական մեքենան, ստեղծվել են բրիտանական ԱՍ-90 155մմ-անոց ինքնագնաց հաուբիցի աշտարակի ու Տ-72 տանկի շարժակազմի համադրությամբ:
«Հուտա Ստալովա Վոլա» (ՀՍՎ) ընկերության կողմից ստեղծված «Կռաբները» լեհական ԶՈւ սպառազինության էին ընդունվել անցյալ տարի: Այժմ նրանց քանակի ավելացման հետ կարիք է առաջացել ինքնագնաց հրետանային ստորաբաժանումների կազմում ընդգրկել նոր հետախուզական մեքենաներ:
Նոր մեքենաները նախատեսված էր ստեղծել լեհական «Հոնկեր» բեռնատարի հիմքի վրա, սակայն հետագայում ընտրությունը կանգ առավ «Զուբր» մեքենաների վրա:
«Զուբր» զրահամեքենայի զանգվածն է 14 տոննա, խճուղով շարժման արագությունը՝ 100կմ/ժ: Մեքենայի զրահը պաշտպանում է 14,5 մմ տրամաչափի գնդակներից ու մինչև 155մմ արկերի բեկորներից, իսկ V-աձև հատակը պաշտպանում է մինչև 8 կգ տրոտիլային համարժեքով պայթյունից: