Մերձմոսկովյան Սերպուխով զորավարժարանում Թայֆուն-Մ նոր «հակադիվերսիոն մեքենայի» աշխատանքին են ծանոթանում ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի սպաները: Հենց այս զորքերում պիտի կիրառվի նոր մեքենան, որ նախագծված է ԲՏՌ-82-ի հիմքի վրա:
Թայֆուն-Մ-ը նախատեսված է հակառակորդի դիվերսիոն խմբերից ռազմավարական նշանակության հրթիռային համակարգերի պաշտպանության համար: Արտաքինից այն հիշեցնում է հենց ԲՏՌ -82-ի, բայց ներսում տեղադրված են ռադիոէլեկտրոնային պայքարի, նավիգացիոն, հետախուզական ու էխոլոկացիոն կայանններ: Թայֆուն-Մ-ը հայտնաբերում է հակառակորդի դիվերսանտներին 3 կմ-ից, տեխնիկան՝ 6կմ-ից: Մեքենայի կազմի մեջ մտնում է նաև անօդաչու թռչող սարք՝ օդային հետախուզություն իրականացնելու նպատակով:
Ներկայումս սպաները վարժվում են մեքենայի դեռևս միակ օրինակի վրա, սակայն սպասվում է, որ Թայֆուն-Մ մեքենաներ ռազմավարական նշանակության հրթիռային զորամասերին կմատակարարվեն արդեն մինչև տարվա վերջ: