ՌԴ-ն ու Հարավաֆրիկյան հանրապետությունը ռազմական բնույթի հուշագիր են ստորագրել

ՌԴ պետական «Ռոստեխ» և հարավաֆրիկյան Denel ընկերությունները Ժուկովսկի ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսի ժամանակ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։

Մի-17

Մի-17

Համաձայն «Ջեյնս» վերլուծական պարբերականի հաղորդած տվյալների՝ հուշագիրը թույլ կտա ընդլայնել ՀԱՀ-ում գործող, ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոնի գործառույթները։ Այն այսուհետ կսպասարկի նաև ռազմական ուղղաթիռներ։
Հիշեցնենք, որ Մի-8 և Մի-17 բազմաթիրախային ուղղաթիռների սպասարկման պայմանագիրը կնքվել է դեռևս 2012-ի սեպտեմբերին։
Պայմանագրի շրջանակներում 2013-ի մարտին ՀԱՀ-ում ստեղծվել է քաղաքացիական կազմակերպությունների կողմից շահագործվող ուղղաթիռային տեխնիկայի սպասարկման կենտրոն։ Նոր հուշագիրը թույլ կտա կենտրոնը կիրառել ռազմական նպատակներով, բացի այդ, տեխնոլոգիաներով փոխանակվել։
Ներկա դրությամբ աշխարհի շուրջ 80 երկրներ կիրառում են մոտ 5000 միավոր Մի-8/17, որոնք արտադրվել են ԽՍՀՄ-ում ու Ռուսաստանում։ Աֆրիկյան մայրցամաքի երկրներին բաժին է ընկնում նշված 5000-ից գրեթե 600 միավորը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *