«Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի վերանորոգումն ավարտված է

Օգոստոսի 29-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր նավը ժամանել է Նորֆոլքի ռազմաբազա։

«Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր

«Թեոդոր Ռուզվելտ» ավիակիր

Ավիակիրը շուրջ 4 տարի վերանորոգվում էր մասնագետների կողմից։ Վերանորոգման աշխատանքների մոտավոր արժեքը, համաձայն Defense News պարբերականի հայտնած տվյալների, 2,5 մլրդ դոլար է։
Վերանորոգման աշխատանքները ղեկավարող Քրիս Մայները հայտարարել է, որ ավիրակիրը հանգամանալից վերանորոգման է ենթարկվել, բոլոր մասերն աշխատում են։
Նշենք, որ համալիր վերանորոգման արդյունքում շուրջ 50 տարի շահագործված ավիակրի բոլոր հիմնական համակարգերը փոխվել են ու արդիականացվել, իսկ միջուկային ռեակտորները վերալիցքավորվել են նոր վառելիքով։ Այս ամենը, ըստ մասնագետների, թույլ կտա այն ևս 23 տարի օգտագործել այն։
Հայտնի է նաև, որ ավիակրի վերանորոգման աշխատանքներին մասնակցել է շուրջ 4000 մարդ։
Հիշեցնենք, որ «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը «Նիմից» տիպի 4-րդ նավն է։ Նրա կառուցումն ավարտվել է 1980-ի հոկտեմբերի 31-ին, փորձարկումներն անցել է 1985-ի հոկտեմբերի 27-ին, ընդգրկվել է ԱՄՆ նավատորմի կազմում 1986-ի հոկտեմբերին։ Այդ ժամանակ ավիակրի արժեքն էր 4,5 մլրդ դոլար։ Ավիակրի տախտակամածից կատարվել է ավելի քան 4200 մարտական թռիչք, օգտագործվել է ավելի քան 2000 տոնա զինամթերք։
Ըստ էության, սա ռազմական գործողություններում ամենահաճախ կիրառված ամերիկյան ավիակիրն է։ 1999-ին օգտագործվել է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի դեմ պատերազմում։ Վերանորոգման ենթարկվել է 2007-ին։
Հավելենք, որ դեռևս օգոստոսի սկզբներին հայտնի էր դարձել՝ ԱՄՆ ԶՈւ-ն նախատեսում է ավիակիրների թվի կրճատում. ամերիկյան նավատորմի ներկայիս 11 ավիակիրների փոխարեն շարքում կմնան 8 կամ 9 ավիակիր։
Defense News-ի տվյալներով՝ ԱՄՆ-ում հնարավոր է ազատվեն «Ջորջ Վաշինգթոն», «Ջոն Ք. Սթենիս» և «Հարի Թրութման» ավիակիրներից, որոնք կառուցվել են 1990-ական թվականներին և «Նիմից» տիպի են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *