Պորտուգալիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է Պենտագոնից ձեռք բերել 3 միավոր օգտագործված F-16 Fighting Falcon կործանիչ՝ հետագայում դրանք Ռումինիային վերավաճառելու նպատակով։
Ինչպես հաղորդում է «Ջեյնս» վերլուծական պարբերականը, մարտական ինքնաթիռները Պորտուգալիային տրամադրվելու են ԱՄՆ հնացած սպառազինության սպառման շրջանակներում։ Հավանական պայմանագրի արժեքը չի հրապարակվում։
Երբ ինքնաթիռները ժամանեն Պորտուգալիս, տեղական ՌՕՈւ-ն դրանք պետք է արդիականացնի մինչև F-16MLU տարբերակի։ Ապա այդ 3 ինքնաթիռները կավելացվեն Պորտուգալիայի ՌՕՈւ կազմից դուրս եկած 9 միավոր F-16MLU-երին։ Այնուհետև 12 ինքնաթիռները կտրամադրվեն Ռումինիային։ Պայմանագիրը կարժենա 186,2 մլն դոլար։ Ռումինիայի հետ պայմանավորվածությունն արդեն ձեռք է բերվել։ Բացի կործանիչներից, ռումինները կստանան պահուստային շարժիչներ, սարքավորումներ և տեխնիկական սպասարկում։
Հիշեցնենք, որ Ռումինիայի ռազմաօդային ուժերում F-16–երը փոխարինում են հնացած ՄիԳ-21-երին։
Հավելենք, որ F-16 Fighting Falcon-ը չորրորդ սերնդի կործանիչ է՝ արտադրված General Dynamics ընկերության կողմից։ 1993-ին ինքնաթիռի արտադրման իրավունքն անցել է Lockheed Martin-ին։