Թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռը թռիչք է կատարել

Թուրքական TAI ընկերություն «Հյուրքուշ» թեթև ուսումնական ինքնաթիռն իր առաջին թռիչքն է կատարել։
Թռիչքն իրականացվել է Անկարայի մոտակայքում գտնվող Աքընջըլար ռազմաբազայում օգոստոսի 29-ին։ Թռիչքը տևել է 33 րոպե, իսկ ինքնաթիռը բարձրացել է 2900 մ բարձրություն։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Հյուրքուշ ինքնաթիռ

Թուրքական «Հյուրքուշ» ինքնաթիռը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ թուրքական ինքնաթիռը թռիչնքեր կատարելու արտոնագիր է Թուրքիայի քաղաքացիական ավիացիայի պատասխանատուների կողմից։
Սպասվում էր, որ հիմնական թռիչքային փորձարկումները «Հյուրքուշը» սկսելու է միայն հաջորդ տարի, սակայն «Ջեյնսի» տեղեկություններով՝ այն արդեն կատարել է առաջին թռիչքը։
TAI-ը ստեղծել է «Հյուրքուշի» չորս նախատիպ, որոնք էլ փորձարկումներ են անցնում։
«Հյուրքուշը» նախատեսված է 35 տարվա ծառայության համար: Նրա շարժիչի հզորությունը կազմում է շուրջ 1600 ձիաուժ: Այն կարող է զարգացնել մինչև 574 կմ/ժ արագություն և թռիչքներ իրականացնել 10,6 հազար մետր բարձրության վրա:
Նախատեսվում է ստեղծել «Հուրքուշի» չորս տեսակ՝
” «Հյուրքուշ Ա»` քաղաքացիական ավիացիայի կարիքների համար,
” «Հյուրքուշ Բ՝ ռազմաօդային ուժերի համար (մասնավորապես հարմարեցված F-16 և F-35 կործանիչների օդաչուների ուսուցման համար),
” «Հյուրքուշ Գ»` ուսումնա-մարտական նշանակության,
” «Հյուրքուշ Դ»` ծովափնյա անվտանգության ուժերի համար:
Թուրքիայում սեփական ուսումնական ինքնաթիռ ստեղծելու ծրագրերի իրականացումը սկսվել է դեռևս 2006 թվականին։

 

One response to “Թուրքական առաջին ուսումնական ինքնաթիռը թռիչք է կատարել

  1. Pingback: Թուրքիան ավարտել է տեղական նախագծման ուսումնական ինքնաթիռի փորձարկումները | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *