ՄԱԿՍ-2013-ի ժամանակ նոր զենիթային հրթիռ է ներկայացվել

Ռուսաստանյան «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան ՄԱԿՍ-2013 ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրել է նոր զենիթային հրթիռը, որը մշակվել է «Վիմպել» պետական մեքենաշինական կոնստրուկտորային բյուրոյի կողմից։ Հրթիռը ստացել է ՌԶՎ-ՄԴ (РЗВ-МД):
Փոխադրման-արձակման կայանի կոնտեյները ստացել է 9М338К համարակալումը։ Սա կարող է նշանակել, որ ՌԶՎ-ՄԴ հրթիռը նախատեսված է «Տոր-Մ2» զենիթային համակարգի համար։
«Մարտավարական հրթիռային սպառազինություն» կոնցերնն ավիացուցահանդեսին ներկայացված հրթիռի վերաբերյալ որոշ տվյալներ է ներկայացրել ցուցանմուշի կողքին տեղադրված վահանակի վրա։
Ըստ այդմ, հրթիռի քաշը կոնտեյների հետ կազմում է շուրջ 163 կգ։

Այն ունի 2,94 մ երկարություն և 0,24 մետր լայնություն։ Հրթիռը նախատեսված է մինչև 16 կմ հեռավորության և մինչև 10 կմ բարձրության օդային թիրախները խոցելու համար։ Հրթիռը կարող է զարգացնել մինչև 1000 մ/վրկ արագություն։
ՌԶՎ-ՄԴ հապավումը նշանակում է «կարճ հեռավորության ցամաք-օդ հրթիռ» (ռուսերեն՝ РЗВ-МД ” ракета “земля-воздух” малой дальности)։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *