Ադրբեջանի ռազմական փորձագետ Ջաֆարլին մեղադրել է դատական մարմիններին

Ադրբեջանի ռազմական փորձագետը «Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ, պահեստազորի փոխգնդապետ, ռազմական փորձագետ Յաշար Ջաֆարլին մեղադրել է Ադրբեջանի իրավապահ ու դատական մարմիններին։

 

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

«Անվտանգություն, ժողովրդավարություն և տնտեսական զարգացում» (SeDEP) ՀԿ-ների դաշինքի նախագահ

Օգոստոսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փորձագետը վկայել է, որ իրավապահ կառույցները չեն հետաքննում իր վրա կատարված հարձակման գործը։

Ջաֆարլին շարունակում է պնդել, որ ապացույցներ ունի՝ իր վրա հարձակում կատարած անձինք ՊՆ հետախուզության բաժնի աշխատակիցներ են եղել։ Հարձակվողներից մեկին հաջողվել է ձերբակալել, մյուսը փախել է դեպքի վայրից և, փորձագետի խոսքերով՝ շարունակում է հետևել իրեն ու իր ընտանիքի անդամներին։ Բաքվի ռազմական դատարանը հրաժարվել է ընդունել 5 վկաների ցուցմունքները, որ հարձակվողները երկուսն են եղել, իսկ ձերբակալվածին բաց են թողել՝ առանց հիմնավորումների։

Հիշեցնենք, որ ռազմական փորձագետն անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել 2013-ի ապրիլի 2-ի գիշերը։ Հարևաններն աղմուկից դուրս էին վազել, և հաջողվել էր ձերբակալել 2 հարձակվողներից մեկին։

Ջաֆարլին հայտարարել էր, որ վերջինս զինվորական է, նշել անունը՝ Էլհան Գաջիև։ Մինչ այժմ Գաջիևի նկատմամբ քրեական գործ հարուցված չէ, իսկ ԱՀ պաշտպանության նախարարությունը որևէ մեկնաբանություն չի արել զինվորականի կապակցությամբ։

Հուլիսի 29-ին Ջաֆարլին հայտարարել էր, որ իր վրա հարձակվել են պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի վստահելի անձինք։ Հարձակման պատճառն էլ, ըստ երևույթին, ռազմական փորձագետի՝ Սաֆար Աբիևի հրաժարականի անհրաժեշտության վերաբերյալ պարբերաբար հնչեցրած կոչերն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *