Հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվել

Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը:

Վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է:

Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն, փոխանցում է ՊԲ մամուլի ծառայությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *