Մեկնարկել է ռուս-ամերիկյան «Զգոն արծիվ-2013» համատեղ զորավարժությունը

Օգոստոսի 26-ին ԱՄՆ-ում մեկնարկել է ռուս-ամերիկա-կանադական «Զգոն արծիվ 2013» թռիչքային զորավարժությունը։ Զորավարժության նպատակն է համատեղ գործողությունների մշակումը ահաբեկչական գործողության ժամանակ։

Նշենք, որ զորավարժության ժամանակ ղեկավարման կենտրոններ են ընտրված Խաբարովսկ և Կոլորադո-Սփրինգս, ինչպես նաև Պետրոպավլովսկ և Անկորիջ քաղաքները։

Ռուսական պատվիրակությունը ղեկավարում է Արևելյան ռազմական օկրուգի ՀՕՊ և Ավիացիայի գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինը, իսկ ամերիկյան կողմից NORAD հրամանատարության գնդապետ Էրիկ Քեննին։

Զորավարժության ընթացքում անձնակազմները փորձարկելու են, թե ինչպես ահաբեկիչների կողմից բռնագրավված ինքնաթիռը հարկադիր վայրէջքի տանեն կամ էլ վերադարձնեն։ Ըստ Ժմուրինի՝ «ահաբեկչության» ընթացքում ինքնաթիռի մեջ կլինեն նաև լրագրողներ ինչպես ռուսական, այնպես էլ ամերիկյան կողմից։

Էրիկ Քեննին նշել է, որ այս համատեղ զորավարժությունը մոնիթորինգային է երկու երկրների համար, թե ինչպիսի համատեղ պատրաստություն ունեն հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *